IQOS և Tesla․ ի՞նչն է միավորում այս երկու ինովացիաները: Պատասխանն ակնհայտ է՝ հեղափոխական լինելը: Երկու նորարարություններ, որոնք փոխեցին ինդուստրիան․ Tesla-ն՝ մեքենաշինության ոլորտը, իսկ IQOS-ը՝ ծխախոտի շուկան:

Փորձագետներն IQOS-ի ամենամոտ անալոգն ավտոարտադրության ոլորտում համարում են Tesla-ն, որը դարձավ էլեկտրամոբիլի հոմանիշ, չնայած ոլորտի միակ խաղացողը չէր: Իլոն Մասկն իր թիմով Tesla-ն ստեղծելիս այն նախագծեց զրոյից: Ստացվեց կոնցեպտուալ նոր մեքենա, որն աշխատում է առանց վնասելու շրջակա միջավայրը, և էներգո-էֆեկտիվ է՝ տնտեսող: Այդ ամենին զուգահեռ Tesla-ին շնորհվեց կատարյալ դիզայն և հզոր տեխնիկական բնութագիր:

IQOS-ի պատմությունը շատ նման է Tesla-ին: IQOS-ն էլ նախագծվեց զրոյից: Շվեյցարիայում գտնվող Philip Morris ընկերության գլխամասային գրասենյակի հետազոտողների և գիտնականների թիմը մեծ ներդրումներով ստեղծեց սարք, որը հեղաշրջեց ծխախոտի արտադրության ոլորտը: Բոլոր ծխողները, եթե ոչ բարձրաձայն, գոնե մտքում ամեն օր մտածում էին՝ ինչպես ծխելիս նվազեցնեն առողջությանը հասցվող վնասը: Philip Morris-ն իր առջև խնդիր դրեց՝ նվազեցնելու այդ վնասը, իսկ ընկերության ղեկավարը հայտարարեց, որ առաջիկայում նախատեսում են հրաժարվել ավանդական ծխախոտի արտադրությունից: «Հուսով եմ՝ այդ ամենը տեղի կունենա մոտ ժամանակում»,- ասաց Philip Morris International-ի ղեկավարը:

IQOS-ի և Tesla-ի գլխավոր ընդհանրությունը նաև ավելի քիչ վնասակար աշխատանքն է. երկուսի դեպքում էլ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը խիստ նվազեցված է: IQOS-ն էլ, ի տարբերություն սովորական ծխախոտի, չի դրդում շրջապատին դառնալ պասիվ ծխող:  

 

Աշխարհ առանց ծխի

Ընկերությունը նախագծեց IQOS-ը հեղափոխական heat-not-burn տեխնոլոգիայով՝ ավանդական ծխախոտին այլընտրանք, որն իսկական փրկություն դարձավ ծխողների համար:

Heat-not-burn համակարգի գլխավոր յուրահատկությունն այն է, որ ծխախոտը ոչ թե այրվում, այլ տաքացվում է մինչև 250-350⁰С: Սովորական սիգարետում այն այրվում է՝ առաջացնելով բազմաթիվ վնասակար նյութեր:

Օգտատերերը գնահատում են IQOS-ի ընձեռնած ազատությունը. «ծխելու ընդմիջում» կարելի է կազմակերպել այնտեղ, որտեղ հարմար է՝ չխանգարելով շրջապատողներին: Չկա նաև ծուխ, մոխիր և տհաճ հոտ:

Օգտատերերի խոսքով՝ IQOS-ի մեկ սթիքը բավարարում է մի քանի ժամվա նիկոտինի պահանջը: Ասենք, որ սթիքը հատուկ IQOS-ի համար ստեղծված ծխախոտի գլանակն է, որի մեջ մշակում անցած ամբողջական ծխախոտի տերևներ են։

Philip Morris International ընկերության հեղափոխական արտադրանքը նվաճում է նոր շուկաներ: Արդեն իսկ այն ներկայացված է այնպիսի խոշոր շուկաներում, ինչպիսիք են՝ Բրիտանիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Ճապոնիան, Շվեյցարիան, Իտալիան: Ընդհանուր առմամբ՝ IQOS-ը ներկայացված է աշխարհի 30-ից ավել երկրներում, 3,7 մլն ծխող արդեն օգտագործում է հեղափոխական սարքը, իսկ Ճապոնիայում յուրաքանչյուր 20-րդ ծխող արդեն  IQOS-ի օգտատեր է:

Ի դեպ՝ փետրվարի 21-ից Հայաստանում գործարկվել է IQOS-ի պաշտոնական կայքը, որտեղ արդեն գործում է նախապատվերի հնարավորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել