Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ, հայտնում են Կառավարությունից:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակը և կարևորել փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը:

Հայաստանի վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը՝ նշելով, որ վերջին շրջանում արձանագրվել են աճի դրական միտումներ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում:

Երկուստեք կարևորվել է բարեկամ երկրների միջև տնտեսական կապերի խորացումը: Փոխգործակցության համար հեռանկարային են համարվել մասնավորապես բանկային, գյուղատնտեսության, զբոսաշրջության և մի շարք այլ բնագավառներ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել