Ներկայացնում ենք կանաչ թեյի 5 առավելություն մաշկի և մազերի համար:

1. Բարելավում է մաշկը
Լավացնում է մաշկի գույնը և առողջացնում է: Օգնում է տոքսինները դուրս բերել մաշկից, վերացնում է բծերը և սպիները, նվազեցնում է բորբոքումը: Նույնիսկ լավացնում է մաշկի առաձգականությունը:

Կանաչ թեյի 2 օգտագործված փաթեթի պարունակությունը հանեք:

Ավելացրեք 1-2 թ/գ մեղր:

Խառնեք մի քիչ կիտրոնի հյութի հետ:

Քսեք դեմքին, թողեք 5-10 րոպե:

Ողողեք տաք ջրով:

Դիմակն օգտագործեք շաբաթական 1 կամ 2 անգամ:

2. Նվազեցնում է աչքերի այտուցվածությունը, մուգ շրջանակները
Կանաչ թեյի 2 օգտագործված փաթեթ դրեք սառնարանը 30 րոպեով:

Սառը թեյի փաթեթները դրեք փակ կոպերին:

Պահեք 15 րոպե:

Միջոցն օգտագործեք օրական 2 անգամ, մինչև գոհ լինեք արդյունքից:

3. Դանդաղեցնում է ծերության նշանները
Այն նաև օգնում է պայքարել մաշկի քաղցկեղի դեմ:

Խառնեք 3 ճ/գ պարզ յոգուրտը, 1 ճ/գ կանաչ թեյի տերևները և մի քիչ քրքումի փոշի: Քսեք դեմքին և պարանոցին: Թողեք 20 րոպե, լվացեք տաք ջրով: Դիմակն օգտագործեք շաբաթական 1 կամ 2 անգամ:

4. Բուժում է պզուկները և ուգրիները
Նաև օգնում է նվազեցնել ակնեով պայմանավորված կարմրությունը և բորբոքումը:

Խառնեք ¼-ական բաժակ թարմ պատրաստած կանաչ թեյ և ջուր:

Բամբակի սկավառակով լուծույթն օգտագործեք տուժած մասում:

Թողեք 10-15 րոպե, լվացեք գոլ ջրով:

Արեք օրական 2 անգամ, մինչև պզուկները վերանան:

5. Մաշկի տոնիկ
2 բաժակ կանաչ թեյ պատրաստեք, թողեք սառչի:

Ավելացրեք մի քանի կաթիլ ցանկացած եթերայուղ:

Լուծույթը լցրեք մաքուր ցողացիրով շշի մեջ:

Լուծույթը ցանեք դեմքին կամ բամբակով քսեք օրական 2 անգամ:

Այս միջոցը կարող են օգտագործել նաև փսորիազ և ռոզացեա ունեցողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել