«Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, իր ոչ ստանդարտ վարքագծով աչքի ընկնող Հովհաննես Ավանեսյանը ավագանու ՀՀԿ-ական կազմի այն անդամներից է, ով չի թաքցնում իր հակակրանքը «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների նկատ­մամբ և առիթի դեպքում վիրավորա­կան ռեպլիկներ է թույլ տալիս նրանց հասցեին: «Կոյուղաջուր» ակցիայի ժամանակ նա առաջին արձագանքող­ներից էր, ով, տեսնելով կեղտաջրերով լի տարաները ձեռքներին քաղաքա­պետ Տարոն Մարգարյանի սեղանին մոտեցող ԵԾ-ականներին, ոտքի կանգնեց և արձագանքեց՝ էտի տար ձեր տունը, արա...:
 
Նրա և Մ. Խաչատրյանի միջև, հիշեցնենք, լեզվակռիվ տեղի ունեցավ նաև նախորդ տարի աշնանը ավա­գանու նիստից հետո: Բանը հասավ քաշքշուքի: Երեք դուստրերի հայր Հ. Ավանեսյանը, ինչպես նշված է նրա կենսագրականում, 2004-ից Ըմբշա­մարտի և կոխ ազգային մարզաձևի զարգացման բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենն է (նախագահն է Աշոտ Ավանեսյանը), 2001թ. զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ, 2005թ. ընտրվել է Շենգավիթ համայնքի ավագանի, 2006թ. «Սարգիս Թումանյան» և «Արարատյան 62/2» համատիրությունների նախագահն է:
Նրա ղեկավարած կազմակերպու­թյուններից երկուսը՝ հիմնադրամն ու «Արարատյան 62/2» համատիրու­թյունը, պարզվում է՝ սնանկ են ճա­նաչվել:
 
Համատիրությունը դեռևս 2016 թ. դեկտեմբերին է սնանկ ճա­նաչվել, իսկ 2017 թ. փետրվարի 15-ին լուծարման գործընթացում է գտնվել (այն այլևս չի գործում, սակայն քա­ղաքապետարանի պաշտոնական կայքում Հ. Ավանեսյանը ներկայաց­ված է որպես հիշյալ՝ այլևս գոյու­թյուն չունեցող համատիրության նա­խագահ)»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել