Գաբրիելա Ժառասկովան ընդամենը 18 տարեկան է, սակայն այս ընթացքում հասցրել է կատարել մի շարք պլաստիկ վիրահատություններ: Աղջկան ոգեշնչում են հանրահայտ Բարբի տիկնիկները, որոնք նա դեռ մանկուց է հավաքում:

Այս ամենը սկսեց այն բանից, երբ նա ընդամենը 16 տարեկան էր և տարվել էր տիկնիկների արհեստական գեղեցկությամբ: Աղջիկը սկսեց մազերը ներկել և դարձավ շիկահեր, մեծացրեց շրթունքները և կրծքերը ահռելի չափերի: Աղջիկը հեռացրել է նաև կողոսկրերը՝ ավելի արհեստական դառնալու համար:

Աղջիկը նշում է, որ այս տեսքով ինքն իրեն ավելի գեղեցիկ և ինքնավստահ է զգում: Նա ոչ մի դեպքում խորհուրդ չի տալիս իր օրինակին հետևել, քանի որ բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել:

«Ինձ նմանվելը չափազանց դժվար է: Տանից դուրս գալը տևում է 4 ժամ, իսկ գումարի մասին չեմ էլ ցանկանում խոսել: Բարբի տիկնիկի արտաքինն ամեն առումով է թանկ»:

Ինչ վերաբերում է նախկին տեսքին վերադառնալու մասին, աղջիկը չի ցանկանում դրա մասին լսել:

Աղջկա արտաքին տեսքի փոփոխմանը հետևում է անհանգիստ մայրը: Նրա խոսքերով՝ ամեն ինչ սկսվեց շատ հանկարծակի: Ամեն դեպքում մայրը որոշեց աղջկա կողքին լինել և օգնել նրան․ չէ՞ որ ամենից առաջնայինն աղջկա երջանկությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել