Մի 2 նկատառում էլ՝ կապված դեղերի վերահսկողության նոր օրենքի հետ։
1. Վերցնենք մի դրվագ կյանքից, որ գիշերվա կեսին մի մարդ որոշում է ելակ ուտել, կամ մեղուն է խայթում, ու հանկարծ ընկնում է ալերգիկ շոկի մեջ, ու իրեն անհրաժեշտ է այդ վիճակից դուրս գալու համար շտապ Դեքսամետազոն կամ մեկ այլ իմունաճնշիչ ռեցեպտով պրեպարատ ներարկել, որ չմահանա այդ մարդը։ Ու մոտակա հիվանդանոցը մի 5կմ հեռու է, իսկ դեղատունը՝ շենքի տակ։ Հիմա ի՞նչ, պտի դեղատունը բաց չթողնի՞ այդ դեղամիջոցն, ու հիվանդին մինչև հասցնեն, մահանա՞։
2. Մարդը քրոնիկ հիպերտոնիայով ու դիաբետով հիվանդ է, ու Վրաստանից իր 3 ամսվա դեղերը առած գալիս է Հայաստան։ Ի՞նչ, պետքա արգելե՞ն՝ բերի դեղերը, թե՞ ոնց։
ԱՌԱՅԺՄ ԱՅՍՔԱՆԸ․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել