Ամեն տարի նորաձևության բեմահարթակում և գովազդային նկարահանումներում ավելի շատ են առաջ գալիս ոչ ստանդարտ մոդելներ, սակայն պլյուս հագնող մոդելների հայտնվելը նորաձևության շոուներում դեռ մնում է ոչ այդքան ընդունելի:

Активистки движения бодипозитив устроили марш протеста на Неделе моды в Лондоне

Անցյալ շաբաթ Լոնդոնում տեղի ունեցավ նորաձության շաբաթ, որտեղ տեղի  են ունեցել մի շարք միջադեպեր: Գիրուկ մոդելները բողոքի ակցիա են կազմակերպել, քանի որ նրանց չեն ընդունում որպես իրական մոդելների: Նրանք իրենց հետ վերցրել էին ցուցանակներ, որտեղ գրված էր․ «Սիրեցե՛ք ձեր մարմինն այնպես, ինչպես կա»: Մոդելները կիսամերկ վիճակով անցել են կենտրոնական փողոցներով:

«Մենք պարտավոր ենք շարունակել և պաշտպանել մեր իրավունքները: Մենք ցանկանում ենք, որ կանայք իրենց սիրված և հարգված զգան կյանքում՝ հաշվի չառնելով, թե ինչպիսին են նրանք, կանայք կարող են հասնել ամեն ինչի»: 

.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել