Ամերիկացի ռոք-երաժիշտ Սթիվեն Լադվինի արյունը հիմա ուսումնասիրում են գիտնականները, որպեսզի գտնեն օձի թույնի հակամարմինները: 25 տարվա ընթացքում տղամարդը, որ հետաքրքրվում էր սերպենտալոգիայով, պարբերաբար ինքն իրեն թունավորում էր:

Նա խոստովանում է, որ իր վրա փորձարկել է 35 տեսակ օձի թույն, սակայն նրա բոլոր փորձերը չեն, որ հաջողությամբ են ավարտվել։ Երաժիշտը մի քանի անգամ հայտնվել է հիվանդանոցում, բայց թույների մեծ մասը նրա օրգանիզմը լավ է ընդունել:

Գիտնականները նրա դեպքը հրաշք են համարում, քանի որ մարդկանց մեծ մասն ուղղակի տեղում կմահանար:

Նրանք նշում են, որ տղան կենսաբանական կրթություն չունի, բայց նրան դա չի խանգարել փորձարկումներ կատարել և տանը տասնյակ օձեր պահել: Սակայն նրա այս քայլը կրկնել ոչ ոքի խորհուրդ չի տրվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել