Operativ.am -ը գրում է

Փետրբարի 21-ին, ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գալշոյան փողոցի թիվ 46 շենքի 16-րդ բնակարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 48 շենքի 16-րդ բնակարանի (սեփականատեր՝ Ա. Պ.) խոհանոցում գազի բալոնից (5 կգ-անոց) տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:41-ին, մարվել՝ 19:46-ին:

Այրվել է մոտ 2 գմ մալուխ և ջերմահարվել խոհանոցի պատը՝ մոտ 2 քմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել