168.am -ը գրում է

3D տպագրության տեխնոլոգիայի օգնությամբ ստեղծված առաջին առանձնատները Դուբայում կհայտնվեն երկու ամսվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Arabian Business հրատարակությունը:

Նման առանձնատների ստեղծման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու գործիքներն արդեն գտնվում են Դուբայում, հայտնել են քաղաք-Էմիրության մունիցիպալիտետում: Նախագծի այլ մանրամասնություններ չեն նշվում: Մինչեւ 2030 թվականը քաղաքում նոր շենքերի 25 տոկոսը «կտպագրվեն» այդ ժամանակակից տեխնոլոգիայի օգնությամբ, ինչը կկրճատի շինարարության ծախսերը եւ կնվազեցնի դրա ժամանակը:

Անցյալ տարվա փետրվարին ստարտապներից մեկը, որը հաստատվել է Դուբայում, նաեւ հայտարարել է, որ 3D տպագրության օգնությամբ կառուցելու է աշխարհում առաջին երկնաքերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել