Panorama.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևի Օբոլոնսկի դատարանում սկսել է վկայի կարգավիճակով ցուցմունքներ տալ այդ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պետական դավաճանության գործի շրջանակներում։ Այս մասին գրում է «Ռաշա թըդեյը»՝ վկայակոչելով «112 Ուկրաինա» հեռուստաալիքին։

Ուկրաինայի նախագահը ցուցմունքներ տալիս է վիդեոկապի միջոցով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոյին Յանուկովիչի գործի շրջանակներում կհարցաքննեն վիդեոկոնֆերանսի ռեժիմով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել