Ըստ բուդդայական լեգենդի՝ այն սիմվոլը, որը կընտրեք, բացահայտում է ձեր անհատականության իրական ասպեկտները։

Սիմվոլ №1

Դուք միշտ այլ մարդկանց հետաքրքրություններն առաջին պլան եք մղում։ Երբեմն դա լավ է, ու մարդիկ գնահատում են ձեր այդ որակը, միայն թե երբեմն դա կարող է բացասական հետք թողնել ձեր կյանքի վրա, քանի որ դուք բավարար քանակությամբ էներգիա ու սեր չեք ծախսում ինքներդ ձեզ վրա։ Շատ բաց անհատականություն եք, ինչը մեր օրերում հազվագյուտ երևույթ է։

Սիմվոլ №2

Դուք շատ բարի ու առատաձեռն մարդ եք, ով երբեք չի խնայում իր էմոցիաներն ու սերը՝ շրջապատող մարդկանց համար։ Դուք շատ կարեկցող ու զգայուն մարդ եք։ Մարդիկ հարգում են ձեր կարծիքն ու ձեզ բավականաչափ իմաստուն են համարում՝ խորհրդով դիմելու համար։

Սիմվոլ №3

Դուք շատ ստեղծագործ մարդ եք ու միշտ միայն լավն եք տեսնում ուրիշ մարդկանց մեջ։ Մի փոքր երազկոտ եք, բայց ունեք առողջ մտածելակերպ, որը հավասարակշռում է ձեր երազկոտ կողմին։ Մարդիկ մեծ հաճույք են ստանում՝ գտնվելով ձեր կողքին։

Սիմվոլ №4

Դուք շատ խորը մարդ եք, ով սիրում է դատողություններ անել կյանքի, սիրո, տիեզերքի ու ընդհանրապես ամեն ինչի մասին։ Դուք շատ օբյեկտիվ հայացք եք նետում կյանքին։ Ձեզ դժվար, գրեթե անհնարին է խաբելը, որովհետև կարողանում եք կարդալ մարդկանց մտքերը։

Սիմվոլ №5

Շատ հարաբերություններում դուք շատ շփվող ու սիրալիր մարդ եք, ով գիտի, որ ընկերները, սերն ու ընտանիքը կյանքում լավագույն բաներն են։ Քանի որ դուք շատ բարի մարդ եք՝ բաց սրտով, ձեզ համար հաճախ դժվար է լինում այս մռայլ աշխարհում։

Սիմվոլ №6

Դուք միշտ կենտրոնանում եք նրա վրա, ինչ նշանակություն ունի։ Ունեք ինչպես զարգացած միտք, այնպես էլ սիրող սիրտ, ու այդ պատճառով մարդիկ հաճախ իրենց լարված են զգում, երբ գտնվում են ձեր կողքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել