Դերասանուհի Նատալի Պորտմանը զղջում է, որ 2009 թվականին նամակ է ստորագրել՝ պահանջելով շվեյցարական բանտից ազատ արձակել պեդոֆիլիայի մեջ մեղադրվող ռեժիսոր Ռոման Պոլանսկիին։

«Ես պատասխանատվություն եմ կրում այն բանի համար, որ չեմ մտածել դրա մասին։ Ինչ-որ մեկը, ում ես հարգում էի, փոխանցեց պետիցիան ինձ և ասաց. «Ես այն ստորագրել եմ։ Իսկ դու դա կանե՞ս»։ Եվ ես որոշեցի դա անել։ Դա սխալ էր»,– հայտարարել է Պորտմանը։

Դերասանուհին ընդգծել է, որ այն ժամանակ դեռ չի գիտակցել ոտնձգությունների խնդրի լրջությունը։ «Մենք լրիվ ուրիշ աշխարհում էինք ապրում, և դա չի կարող որպես ներողություն ծառայել։ Բայց դու կարող ես բացել աչքերդ և ամբողջովին փոխել կյանքի նկատմամբ հայացքներդ։ Այն ժամանակ իմ աչքերը դեռ բաց չէին»,- ավելացրել է նա։

Հունվարին Պորթմանը խոստովանել էր, որ «Լեոն» ֆիլմի պրեմիերայից հետո որպես երկրպագուի առաջին նամակ նա մի պատմություն էր ստացել, որտեղ գրված էր, թե ինչպես նա կբռնաբարեր Նատալիին։ Այդ ժամանակ դերասանուհին 13 տարեկան էր։

2017 թվականին ևս ինը կանայք հայտարարել էին Ռոման Պոլանսկիի կողմից իրենց նկատմամբ ոտնձգությունների կամ բռնաբարությունների վերաբերյալ անչափահաս տարիքում։

Պոլանսկիին ձերբակալել էին 2009 թվականի սեպտեմբերին, Շվեյցարիայում, երբ նա ժամանել էր Ցյուրիխ՝ միջազգային կինոփառատոնի։ Դա կապված էր ԱՄՆ-ում նրա նկատմամբ հարուցված՝ 13-ամյա աղջկա բռնաբարության քրեական գործի հետ։ Այդ ժամանակ հարյուրավոր հայտնիներ հանդես եկան ի պաշտպանություն Պոլանսկիի, այդ թվում՝ Մոնիկա Բելուչին և Ֆանի Արդանը, Մարտին Սկորսեզեն, Վուդի Ալենը և Դեվիդ Լինչը։ Մեկ ամիս անց Պոլանսկին ազատ արձակվեց 4,5 միլիոն դոլար գրավի դիմաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել