Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կա գրեթե ամեն ինչ․ ունենք օդափոխիչ, որը կարող է օգնության հասնել, երբ շոգ է, ունենք առաքման ծառայություն, որ կարող է մեր տուն հասցնել այն ամենը, ինչ մեզ պետք է, և այսպես շարունակ։ Մենք ստիպված չենք աշխատել այնքան շատ, որքան մեր նախնիներն են աշխատել այդ ամենին հասնելու համար։ Այս պարադոքսը, որ մենք ունենք ամեն ինչ, բայց դժբախտ ենք, կարող է անհասկանալի թվալ, բայց մի փոքր խորը հայացք գցելու դեպքում կհասկանաք դրա իմաստը։

Մեր հոգեկան ու ֆիզիկական առողջությունն իսկապես վատ վիճակում է։ Տեխնոլոգիաների շնորհիվ մեր կյանքն ավելի հեշտ է դարձել, բայց ավելի հեշտ դեռ չի նշանակում ավելի լավ։ Մարդկանց պետք է մաքուր օդ, արևի լույս, բնական մթերքներով սնունդ, մարդկային շփում։ Ժամանակակից կյանքը չի ապահովում այդ ամենը, այդ պատճառով էլ շատ մարդիկ հաճախ հոգեկան առողջության ճգնաժամ են ունենում։

Տեսնենք, թե որ սովորություններն են, որ վնաս են հասցնում մարդկանց հոգեկան առողջությանը։

Նրանք քիչ են շարժվում

Այսօր կան շատ երիտասարդ մարդիկ՝ սրտի խնդիրներով, շաքարային դիաբետով և ուրիշ հիվանդություններով, ու դրանում, ամենայն հավանականությամբ, մեղավոր է ժամանակակից կյանքը։ Մի քանի հարյուրամյակ ու նույնիսկ տասնամյակներ առաջ մենք ավելի մոտ ենք եղել բնությանը։ Հիմա մենք ապրում ենք մեծ քաղաքներում, որտեղ բան չունենք անելու։ Ապացուցվել է, որ շարժման բացակայությունը, ինչպես նաև վատ ֆիզիկական առողջությունն ուժեղացնում են տագնապն ու դեպրեսիան։

Նրանք գնում են շատ բաներ, որոնք նրանց պետք չեն

Մարդկանց վրա հեշտ են ազդում շրջապատի սովորությունները, ու, ցավոք սրտի, շատ մարդիկ գնում են իրեր, որոնք իրականում նրանց պետք չեն, մինչդեռ հետազոտությունները ցույց են տվել, որ իրերի մեծ քանակությունը չի կարող երջանկություն բերել։ Իսկ երբ մենք չենք կարող ինչ-որ բան գնել, դա առաջացնում է մեծ անհանգստություն ու սթրես։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ փորձ, այլ ոչ թե տարբեր ապրանքներ ձեռք բերելը կարող է նպաստել մարդկանց երջանկությանը։

Նրանք առաջնահերթություն չեն դարձնում քունը

Երևի թե արդեն հասկացաք. քնի բացակայությունն ու անհանգստությունը/դեպրեսիան ուղիղ համեմատական են միմյանց հետ։ Տեխնոլոգիաները, սթրեսը, ֆիզիկական վարժություների բացակայությունը, վատ սննդակարգն ու շատ այլ գործոններ կարող են խորացնել հոգեկան առողջության խնդիրները։

Չարաշահում են տեխնոլոգիաներն՝ ընդհանրապես, և սմարթֆոնները՝ մասնավորապես

Զարմանալի չէ, որ երբ շարժական տեխնոլոգիաները սկսեցին զարգանալ, մենք սկսեցինք նկատել հոգեկան առողջության խնդիրների աճ։ Մարդիկ, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացնում իրենց սմարթֆոններով, ավելի հակված են դեպրեսիաների։ Երբ սմարթֆոններ չկային, մարդիկ նստում էին միմյանց առջև ու զրուցում խորը թեմաների շուրջ, որովհետև չունեին ուշադրությունը ցրող այդքան շատ գործոններ։ Հիմա դրանք ավելի շատ են, քան երբևէ։ Ցավոք, վիրտուալ աշխարհի ու իրականության այդ բաժանումը բերել է տագնապների ու դեպրեսիայի համաճարակի։

Բավարար ժամանակ չեն անցկացնում մաքուր օդում

Արևի լույսի բացակայությունը նշանակում է, որ մենք ստանում ենք ավելի քիչ վիտամին D, սննդարար նյութեր, որոնք օգնում են կարգավորել մեր տրամադրությունն ու իմունային համակարգը։ Բացի այդ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր զբոսնում են այգիներում, ավելի հանգիստ են ու ավելի քիչ են տխրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել