Tert.am-ը գրում է.

Նիդեռլանդները սկսում է նմանվել «թմրապետության», որտեղ իրավապահ մարմիններն ի վիճակի չեն պայքարել զուգահեռ զարգացող հանցավոր տնտեսության`թմրանյութերի աճող «սև շուկայի» դեմ: 

Ինչպես նշում է The Guardian-ը, այս մասին հայտարարել է Նիդեռլանդների ոստիկանական ասոցիացիան: 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ կազմակերպված հանցավոր կլանները երկրում ազատ գործելու հնարավորություն են ստացել, իսկ նրանց գործողություններից տուժածները գնալով ավելի քիչ են դիմում ոստիկանություն: Նշվում է, որ երկրում տարեկան մոտ 3.5 մլն հանցագործության մասին հաղորդում չի ներկայացվում ոստիկանություն:

«Մանր հանցագործներն «աճում» են, հարստանում, հիմնավորվում հյուրանոցային կամ զբոսաշրջային բիզնեսներում, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում։ Մինչդեռ ոստիկանությունն իր ներկայիս ռեսուրսներով կարող է պայքարել միայն յուրաքանչյուր 9 հանցավոր խմբերից մեկի դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել