Երբ ես երիտասարդ էի... ավելի վառ գույներով էի ընկալում կյանքը և հավատը:

Հայրս... իմ ուսուցիչն էր:

Ամենամեծ երջանկությունը... խաղաղ հոգեվիճակն է:

Ես հուսահատվում եմ... երբ արդարությունը չի գնահատվում:

Ես սովորություն ունեմ... նվիրվելու:

Կուզեի բոլորն իմանան... որ այս կյանքը կարճ է, պետք է բարի լինել:

Չնայած ամեն ինչին, ես... ապրում եմ Աստծուն փառք տալով:

Կյանքն իսկապես... հրաշալի է, որովհետև կյանքը՝ Աստված ինքն է ստեղծել:

Ես բոլորից լավ գիտեմ... ինքս ինձ:

Չկա այնպիսի մի բան... որ ինձ զարմացնի:

Միշտ փորձել եմ... ճշմարտության մեջ մնալ:

Ինձ համար ամենակարևորը... մեծանալով հասկացա, որ իմ ընտանիքն է:

Հաճախ դժվարությամբ զսպում եմ արցունքներս, երբ... դրական ու լավ բան է կատրավում:

Եթե կարողանայի... մարդուն մարդ դարձնել, երկիրը շահած կլիներ:

Հայաստանն ինձ համար... տունս է:

Ես գիտեմ հաստատ, որ... մի օր պիտի մեռնեմ:

Կան մարդիկ որ... չարժէ հետները հաց կիսել, ճանապարհ գնալ:

Ինձ պետք չէ... անհավատարիմ ընկերներ ու մարդիկ:

Ամենածանր պահը... երբ զրպարտում են:

Ես չէի ուզի... երկարակյաց լինել, եթե հարազատներս երկարակյաց չեն:

Անկեղծ ասաց... կյանքը բարդ է:

Մարդու ամենակարևոր հատկանիշն ինձ համար... ազնվություն, անկեղծություն:

Ես ափսոսում եմ, որ... ճիշտ չեմ ապրել, արժանավորներին չեմ գնահատել, անարժաններին եմ արժևորել:

Ամենաշատը ոգևորվում եմ, երբ... որևէ մեկի հաջողությունն եմ տեսնում, և երբ ինչ որ մեկին օգտակար եմ լինում:

Բարությունը երբեմն... ոչ միայն երբեմն, այլ հաճախակի ինձ կործանել է:

Չեմ կարողանում ներել... դավաճանությունը:

Ի տարբերություն շատերի ես... չեմ ուրանում:

Չեմ սիրում, երբ ինձ հարցնում են... ի՞նչ ես արել:

Ինձ բնորոշող երեք բառերը... ազնիվ, անկեղծ, նվիրյալ:

Գուցե սխալվում եմ, բայց... շատ եմ սխալվել:

Ես երբեք չեմ մտածում... մահվան մասին:

Գուցե ոչ ոք չհավատա, բայց... ես մամոնայի հետևից չեմ վազում:

Օրվա ամենահաճելի պահը... երբ տանը նստած ընտանիքով զրուցում, կատակում ենք:

Իմ սերունդը... գովելի, արժանավոր սերունդ էր:

Եթե հոգևորական չլինեի... զինվորական կլինեի:

Եթե անգամ... բոլոր դռները փակեն իմ դիմաց, միևնույն է սողուն չեմ դառնա:

Կուզեի մեր երիտասարդությունը... քայլեր մեր պապերի ոգով, ավանդություններով:

Լավ է երբ մարդը անվախ է և համառ... որովհետև այդ տեսակ մարդիկ են հաջողության հասնում:

Ամենադժվար բանը... մարդկանց միջից սուտը հանելն է:

Երջանկությունը... հարաբերական է:

Կուզեի բոլորն ինձ ճանաչեն նախ որպես... մարդ:

Երբեմն ուզում եմ մենակ մնալ... քանի որ սիրում եմ մենակություն:

Մեզ այսօր պակասում է... արժեքների ճիշտ գնահատումը:

Ամենազավեշտալի բանը իմ մասին... որ ես ժամանակին եղել եմ Հաղպատի կաթողիկոսը:

Կուզեի բոլորս միշտ հիշենք... որ առաքելություն ունենք այս աշխարհի վրա, որպես հայ մարդ:

Հոգևորականի կյանքը... շատ դժվար է թե՛ հոգևորականների, և թե՛ աշխարհականների մեջ:

Միշտ հիանում եմ... նույնսիկ թշնամուս լավ գործերով:

Անհնարին ոչինչ չկա, եթե...  նպատակասլաց ես:

Ինչ էլ լինի... ես չեմ փոխվի, ինչ կամ, կամ:

Ինձ կարող է հունից հանել... ցանկացած անմիտ և սադրիչ խոսք:

Մարդիկ եկեք լինենք... ազնիվ ընկերներ

Ես կարողանում եմ լինել անկեղծ որովհետև...  ես էությամբ այդպիսին եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել