Panorama.am-ը գրում է.

Մեգան Մարքլը դեռ չի դարձել թագավորական ընտանիքի անդամ, բայց արդեն կարող է օգտվել թագավորական օգնականի օժանդակությունից: Արքայազն Հարրիի հարսնացուի ժամանակացույցով այսուհետ զբաղվելու է Քենսինգթոնյան պալատի մամուլի ծառայության աշխատակցուհի Էմի Պիկերիլը, գրում է spletnik.ru-ն:

Հայտնի է, որ այս շաբաթվանից Պիկերիլը դարձել է արքայազն Հարրիի գրասենյակի քարտուղարի օգնականը և զբաղվում է Մարքլի պաշտոնական գրաֆիկը կազմելով, ինչպես նաև ցանկացած նամակագրության մշակմամբ։

Նշվում է, որ Պիկերիլն ավելի վաղ աշխատել է Շոտլանդիայի թագավորական բանկի մամուլի ծառայությունում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել