Ներկայացնում ենք 5 համեղ ուտեստ հավով:

1. Հավի կրծքամիս՝ խրթխրթան պանրով կեղևով, կարտոֆիլով, պղպեղով և սոխով

    

Բաղադրիչները՝

  • 4 հավի ֆիլե
  • 500 գ կարտոֆիլ
  • 1 գլուխ սոխ (շերտերով կամ բարակ օղակներով կտրտել)
  • 1 կանաչ բուլղարական պղպեղ (շերտերով կտրտել)
  • 1 բարակ կարմիր պղպեղ (շերտերով կտրտել)
  • 4 պճեղ սխտոր
  • Ձիթապտղի յուղ
  • Քերած պարմեզան
  • Չերրի լոլիկ
  • Ռեհանի տերևներ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը՝
Թավայի վրա փայլաթիթեղ դիր և վրան յուղ քսիր: Ջեռոցը տաքացրու մինչև 250°С: Սխտորը, սոխը, կարմիր պղպեղը և 4 մասի բաժանված կարտոֆիլը լցրու փայլաթիթեղի վրա: Դիր ջեռոցը, թավայի մեջ յուղ տաքացրու: Քերած պարմեզանը խառնիր համեմունքներին (ավելի լավ է՝ առանց աղի) և հավի միսը դիր թավայի մեջ: Ֆիլեն տապակիր, մինչև պատրաստ լինի: Ռեհանով, լոլիկով և ձիթապտղի յուղով աղցան պատրաստիր: Ֆիլեն մատուցիր կարտոֆիլով պանրի մեջ, սոխով, պղպեղով և աղցանով:

2. Բալզամիկ քացախով շոգեխաշված հավի միս

Բաղադրիչները՝

  • 6 կտոր հավի ֆիլե
  • 1 կտրտած գլուխ սոխ
  • 1 բաժակ բալզամիկ քացախ
  • 1 քառակուսաձև կտրտած լոլիկ
  • Օրեգանո, ռոզմարին, ուրց, չոր ռեհան
  • Սխտոր և համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը՝
Հավի ֆիլեի վրա աղ և պղպեղ արա: Թավայի մեջ յուղ տաքացրու: Ֆիլեն տապակիր երկու կողմից, մինչև կեղև ստանա, ավելացրու համեմունքները և սոխը: Տապակիր ևս 2-4 րոպե միջին կրակի վրա, մինչև սոխը դեղնի:

Խառնիր բալզամիկ քացախը և չոր բույսերը, լոլիկը: Խառնուրդը լցրու հավի վրա: Եփիր, միչև հավը վարդագույն-ոսկեգույն դառնա: Ցանկության դեպքում կարելի է ձողաձև կտրտած բուլղարական պղպեղ ավելացնել:

3. Հավի կրծքամիս՝ լցոնած սպանախով

Բաղադրիչները՝

  • 4 հավի ֆիլե
  • 1/2 տուփ մայոնեզ
  • 2 պճեղ սխտոր (մանր կտրտել)
  • 1 փաթեթ սառեցված սպանախ
  • 1/2 բաժակ քերած և պյուրե դարձրած ֆետա պանիր
  • 4 շերտ բեկոն

Պատրաստումը՝
Խառնիր պանիրը, սպանախը, սխտորը, համեմունքները, մայոնեզը: Կտրիր ֆիլեն, որպեսզի «գրպանիկ» ստացվի, որի մեջ պետք է լցնել ստացված խառնուրդը: Ֆիլեն փաթաթիր բեկոնի շերտով և ամրացրու ատամի փայտիկով: Ֆիլեն դիր փակ, յուղով պատված ամանի մեջ և եփիր մինչև 200°C տաքացված ջեռոցում 1 ժամ: Հետևիր, որ հավի միսը շատ չչորանա:

4. Հավի մսով ռուլետ

Բաղադրիչները՝

  • 4 հավի ֆիլե
  • 2 ճ/գ թարմ թակած օրեգանո
  • 100 գ ֆետա
  • 1/2 թ/գ կիտրոնի կեղև
  • 4 պճեղ սխտոր
  • 1/2 բաժակ չոր սպիտակ գինի
  • Կիտրոն
  • 2 ճ/գ կիտրոնի հյութ
  • Ձիթատղի յուղ

Պատրաստումը՝
Հավի ֆիլեն ծեծիր և վրան լցրու օրեգանոյի, ֆետա պանրի, մանր կտրտած սխտորի և կիտրոնի կեղևի խառնուրդը: Այնպես տարածիր, որ ծայրերն ազատ մնան: Ռուլետ պատրաստիր, ամրացրու ատամի փայտիկով: Թավայի մեջ յուղ տաքացրու և ռուլետները տապակիր, մինչև ոսկեգույն կեղև ստանան:

Հետո դրանք եփիր ջեռոցում փակ ամանի մեջ, մինչև պատրաստ լինեն: Հետո ռուլետների վրա լցրու գինի, կիտրոնի հյութ և արգանակ: Հասցրու եռման վիճակի թավայի մեջ, մինչև հեղուկի կեսը գոլորշանա: Թող ռուլետները սառչեն և օղակաձև կտրտիր: Կարող ես մատուցել թարմ բանջարեղենով և կանաչիով:

5. Սխտորով հավի միս

Բաղադրիչները՝

  • 4 կտոր հավի ֆիլե
  • 1/4 բաժակ պաքսիմատ
  • 1/4 բաժակ քերած պարմեզան
  • 1/4 բաժակ ձիթապտղի յուղ
  • 2 պճեղ սխտոր

Պատրաստումը՝
Ջեռոցը տաքացրու մինչև 220°С: Ձիթապտղի յուղ տաքացրու մանրացված սխտորի հետ (մի քանի րոպե): Մեկ այլ ամանի մեջ խառնիր պանիրը և պաքսիմատը: Հավի կտորները թաթախիր նախ յուղի, ապա՝ պանրի մեջ: Հավի միսը դիր թավայի մեջ և եփիր ջեռոցում 30-35 րոպե: Քնջութը և մեղրն ուտեստին նոր համ և անմոռանալի բույր կհաղորդեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել