Panorama.am-ը գրում է.

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի»: ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկումներից հետո մեծ մասամբ նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածում Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը:

Ի՞նչ նպատակ ունեն դիտարկումները, դրանց արդյունքում ի՞նչ են արձանագրում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: Այս ու այլ հարցերի պատասխանները Panorama.am-ը ստացել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակից:

Panorama.am-Ի՞նչ պարբերականությամբ են Ձեր դաշտային օգնականները դիտարկում անցկացնում Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում:
Պատասխան-ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը պլանային դիտարկումներ է իրականացնում ամիսը մոտ երկու անգամ։

Panorama.am-Ի՞նչ նպատակ ունեն այդ դիտարկումները: Տարածված կարծիք կա, որ դրանք ձևական բնույթ ունեն:
Պատասխան-Դիտարկումները տեղում առկա իրավիճակի արձանագրումն են, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակին թույլ է տալիս տեղեկատվություն ստանալ կողմերից։ Դիտարկումների ժամանակ անձնակազմին զեկուցում են և քաղաքացիական, և զինվորական իշխանությունները։ Բացի այդ, տեղական հրամանատարների հետ քննարկվում են հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ստանում ենք ամփոփ տեղեկատվություն շփման գծում արձանագրված իրավիճակի մասին։ Դիտարկումները վստահության ամրապնդման միակ միջոցն են զինվորական ոլորտում, և  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն այն պարբերաբար անցկացրել է սկսած 1996 թ-ից։ Այն տրամադրում է տեղեկատվություն առաջին ձեռքից և արձանագրվում ԵԱՀԿ նախագահությանը, Մինսկի խմբի համանախագահներին, Մինսկի խմբին ուղղված զեկույցներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել