Հյուսիսային Կառոլինայից 29-ամյա Ջեյմս Բոները գրավել է համացանցի, ինչպես նաև աշխարհի ուշադրությունը: Տղամարդը կշռում է շուրջ 300կգ։ Վերջինս նշում է իր՝ քաշ հավաքելու պատճառները: 

Ջեյմսը նշում է, որ նա միշտ էլ իր հասակակիցներից ավել է կշռել, սակայն սկսեց քաշ հավաքել 8 տարեկանից, երբ մահացավ նրա սիրելի հորաքույրը: Քանի որ տղան շատ էր սիրում հանգստյան օրերն անցկացնել հորաքրոջ տանը և կապված էր վերջինիս հետ, նրա մահը մեծ ազդեցություն ունեցավ նրա վրա:

Դեռահասության շրջանում Ջեյմսը հրապուրվեց ալկոհոլով, որն էլ նպաստեց քաշի ավելացմանը: Դրանից բացի, երբ նա 25 տարեկան էր, ալկոհոլի ազդեցության պատճառով ավտովթարի է ենթարկվել և ոտքի վնասվածք ստացել: Բժիշկները ստիպված ոտքը հեռացրին:

Վիրահատությունից հետո առողջ ապրելակերպի և ուշադրության կենտրոնում լինելու փոխարեն Ջեյմսը սկսեց չափազանց շատ ուտել և արագ քաշ հավաքել: Արդյունքում արդեն 19 տարեկանում նա կշռում էր 270կգ: 

Одноногий участник шоу «Я вешу 300 кг» рассказал, как он достиг такого веса

Տղամարդը որոշեց նիհարել լավագույն ընկերոջ մահից հետո: Նա հասկացավ, որ ցանկանում է հետաքրքիր կյանք վարել, բայց, կշռելով 300կգ, դա հնարավոր չէր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել