«2018 թվականի փետրվարի 17-ին Սյունիքում դաժան ծեծի արդյունքում սպանվել էր Զանգեզուրի պղնձամո­լիբդենային կոմբինատի աշխատա­կից, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանը: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի պաշ­տոնական հաղորդագրության՝ դեպքի առթիվ ձերբակալվել էին 3 անձ, այդ թվում՝ մահացածի եղբոր որդին, որի անունն իրավապահները չեն հայտ­նում:

 

«Ժողովուրդ» օրաթերթին երեկ ազգականների վիճաբանության վե­րաբերյալ որոշ մանրամասներ հայտ­նի դարձան: Մասնավորապես՝ վիճա­բանության պատճառը եղել է այն, որ Վ. Մանուչարյանը հեռախոսով անձ­նական բնույթի նամակներ է գրել: Սա հայտնի է դարձել նրա ընտանիքի ան­դամներին, և 23-ամյա եղբորորդին որոշել է հարցերը պարզելու համար հանդիպել նրան, վիճաբանել, և արդ­յունքում ստացած վնասվածքներից Մանուչարյանը մահացել է»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել