«Կոալիցիա կազմելու վրա ահագին ժամանակ կորցրած Գերմանիան փորձում է շատ արագ վերադարձնել իր դիվանագիտական «ներկայությունը» Մերձավոր Արևելքում, նաև մեր տարածաշրջանում` Հայաստանի վրա լուրջ կենտրոնացմամբ։

Մյունխենյան գագաթաժողովից հետո գերմանական կողմը Բեռլինում «Հայաստան-ԵՄ զարգացման հեռանկարներ» կոնֆերանս է հրավիրել: Էլ առավել հետաքրքիր է կոնֆերանսին հայաստանյան մասնակցության ձևաչափը. ՀՀԿ` Արմեն Աշոտյան, «Ելք»` Մանե Թանդիլյան:

 

Այս «դուետը», հիշեցնենք, առաջին անգամ հանդես եկավ Բաքվում, հայտնի թեյախմության շրջանակում, օրերս էլ ԱՄՆ դեսպանատանը հանդիպել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան և ֆրանսիական համանախագահների հետ, զրուցել ղարաբաղյան կարգավորումից:

 

Այս «դուետն» էլ հենց առաջիկա օրերին կմասնակցի բեռլինյան կոնֆերանսին` ընդդիմության և իշխանության տեսակետները ԵՄ-Հայաստան հարևանության մասին արտահայտելու «բարձր» առաքելությամբ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել