««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեում դեռ չեն հարցաքննել ՀՀԿ-ականների կողմից հարձակման ենթարկված ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին:
 
Հիշեցնենք` Երևանի ավագանու` փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում երեք օր առաջ քրեական գործ հարուցվեց խուլիգանության և ծեծի հատկանիշներով, և հիմա այն նախաքննության համար փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հիմնական տուժողը ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանը, ում ծեծել էին ՀՀԿ-ականները, այս օրերին բացակայում է ՀՀ-ից. նա մասնագիտական վերապատրաստման նպատակով արտերկրում է, կվերադառնա մի քանի օրից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել