168.am -ը գրում է

Ճապոնիայի Toyota խոշորագույն ավտոկոնցեռնը 300 մլրդ իեն (2,8 մլրդ դոլար) կներդնի գիտահետազոտական կենտրոնի ստեղծման գործում, որը կզբաղվի էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների ընդգրկուն շարքի մշակմամբ:

Այդ մասին հայտնել է Nikkei թերթը: Նշվում է, որ նոր մեքենաներ մշակելիս կենտրոնը նկատի է առնելու տարբեր երկրների օրենսդրության առանձնահատկությունները: Գիտահետազոտական օբյեկտը տեղավորվելու է Այտիի պրեֆեկտուրայում, դրա տարածքում նաեւ կառուցվելու են 11 տարբեր թեստային թրեքներ: Կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի մոտավորապես 650 հեկտար: Սպասվում է, որ այն կսկսի աշխատել արդեն հաջորդ տարում, իսկ լիակատար հզորության կհասնի 2023 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել