Operativ.am -ը գրում է

Իրանում հայտնաբերվել են «Aseman Airlines» ավիաընկերության ինքնաթիռի վթարի հետևանքով 66 մահացած անձանցից 45-ի դին: Այս մասին հայտնում է «Press TV» հեռուստաընկերությունը:

Ինչպես հաղորդվում է, որոնողական աշխատանքները դժվարանում են ձյան 2-մետրանոց շերտի պատճառով, քանի որ աշխատանքներն ընթանում են սարերում:

Հիշեցնենք, որ «Aseman Airlines» ավիաընկերության «ATR-72» ինքնաթիռը վթարվեց Իրանում՝ բախվելով Դենա լեռանը: բոլոր 66 անձինք մահացել են: Իրանի իշխանությունները ավիաաղետի հետաքննության անցկացման համար կոմիտե են ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել