Համացանցում հայտնվել է լուր, որ Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քայլի Ջեների հայտնի շրթներկի օգտագործումից հետո 18-ամյա աղջիկը հայտնվել է հիվանդանոցում:

Ռեյչել ՄակԼոուլինը ընկերուհուց վերցրեց աղջիկների երազանք հանդիսացող Kylie Cosmetics շրթներկը և քիչ մնաց՝ կորցներ կյանքը: Դրա օգտագործումից հետո նա սկսեց զգալ, որ շրթունքներն այտուցվում են:

Անգամ շրթներկը մաքրելուց հետո նրա շրթունքները քոր էին գալիս և ավելի ուռչում: Կարճ ժամանակ անց նրա կոկորդը ևս այտուցվեց, և աղջիկը սկսեց խեղդվել: Նրան անմիջապես հիվանդանոց տեղափոխեցին: Պարզվեց, որ հայտնի շրթներկը կրկնօրինակում է եղել և անհայտ նյութեր է պարունակել:

Կոսմետիկայի վրա չի կարելի գումար խնայել, այն կարող է վտանգավոր լինել առողջության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել