Բրիտանացի գիտնականները ցույց են տվել, որ մաքուր օդում կանոնավոր չափավոր ֆիզիկական բեռնվածությունները նվազեցնում են տարեց տղամարդկանց մահացության վտանգը: Ուսումնասիրությունը հրապարակված Է British Journal of Sports Medicine հանդեսում: Այդ մասին հայտնել Է EurekAlert!-ը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենօրյա կես ժամ տևողությամբ զբոսանքը շան հետ կամ այգում կատարվող աշխատանքները 17 տոկոսով նվազեցնում են մահացության վտանգը: Այս եզրակացությունն արդարացի Է՝ հաշվի առնելով այն, որ երկար նստելը բացասական ազդեցություն Է ունենում տարեց տղամարդկանց առողջության վրա:

Ուսումնասիրության հեղինակները հետևել են 1181 բրիտանացի տղամարդկանց առողջական վիճակին և մահացության դինամիկային, մարդիկ, որոնց միջին տարիքը հետազոտությունն սկսելու պահին կազմում Էր 78: Յուրաքանչյուր տղամարդու հետևել են միջին հաշվով հինգ տարի, մինչև դիտարկումների ավարտը 194 մարդ մահացել Է:

Մասնագետները նշում են, որ թեև մահացության ռիսկերի նվազեցման համար ինտենսիվ ֆիզիկական վարժություններն ավելի արդյունավետ են, քան շան հետ զբոսանքները կամ այգում աշխատելը, բայց ոչ բոլոր մեծահասակ տղամարդիկ են կարողանում դրանք կրել: Ընդ որում, ինչպես կարծում են գիտնականները, չափավոր ֆիզիկական բեռնվածությունն զգալիորեն նպաստում Է կյանքի տևողության ավելացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել