ԱՄՆ-ի Բիրգամ Յանգի համալսարանի գիտնականները կապ են գտել վազքի եւ հիշողության բարելավման միջեւ: Այս թեմայով հետազոտությունը հրապարակված Է Neuroscience հանդեսում:

Գիտնականների կարծիքով՝ վազքը նվազեցնում Է խրոնիկական սթրեսի բացասական ազդեցությունը հիպոկամպի՝ գլխուղեղի այն մասի վրա, որը պատասխանատու Է հիշողության համար:

Գիտնականները գիտափորձեր են կատարել մկների վրա: Կենդանիների մի խումբն անվակներ Է օգտագործել չորսշաբաթյա ժամանակահատվածում (օրական միջին հաշվով վազելով հինգական կիլոմետր), մինչդեռ մկների մյուս խումբը վարել Է սակավաշարժ ապրելակերպ: Յուրաքանչյուր խմբի կեսը ենթարկվել Է սթրեսային իրավիճակների, ինչպիսիք են քայլքը բարձրացված հարթակով կամ լողը սառը ջրում:

Բոլոր կենդանիների մոտ ուսումնասիրել են հիշելու ունակությունը՝ ստիպելով անցնել լաբիրինթոսը: Պարզվել Է, որ սթրես տարած մկները, որոնք ունեցել են ֆիզիկական ծանրաբեռնություն, խնդիրն ավելի լավ են հաղթահարում քան նրանք, որոնք վազքով չեն զբաղվել: Նույնպիսի առավելություն Է արձանագրվել նաեւ ոչ ակտիվ մկների հանդեպ ակտիվ մկների մոտ, որոնք սթրեսի չեն ենթարկվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել