Panorama.am-ը գրում է.

«Երևանի քաղաքապետի ցուցումն ուղղակիորեն սահամանփակում է լրագրողների աշխատանքը, հետևաբար՝ խոսքի ազատությունը, և ցույց է տալիս, որ ազատ մտածողություն չունի, ավելին՝ թաքցնելու բան ունի»,- մեզ հետ զրույցում այսպես գնահատեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականը։

Խոսքը փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի մասին է՝  մշակել Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ:

«Եթե Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարում է քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություններ մշակել, կարելի է ենթադրել, որ այնտեղ կան անկյուններ կամ գաղտնիքներ, որոնք լրագրողների աչքից պետք է հեռու լինեն։ Շատ կարևոր հարց է. իսկ ինչի՞ց է անհանգստանում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երբ սահմանափակում է լրագրողների ազատ տեղաշարժը։ Ուրեմն քաղաքապետարանում անհանգստանալու բան կա։ Սա պետք է անհանգստացնի հանրությանը։ Քաղաքապետարանը, որը գործում է հարկատուների հաշվին և պետք է թափանցիկ լինի, սակայն հանկարծ քաղաքապետը հակառակն է որոշում։ Իսկ եթե մի բան գաղտնի է, այնտեղ ինչ ասես՝ կարող է կատարվել»,-իր խոսքը բացեց  իրավապաշտպանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել