Հարգալից խնդրելը լավագույն միջոցն է մարդուց ստանալու համար այն, ինչ ձեզ անհրաժեշտ է։

Բոլորին է դուր գալիս, երբ իրենց դիմում են բարի ու հարգալից բառերով, ու երեխաները բացառություն չեն։

Թվում է՝ ակնհայտ է։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ ենք հաճախ մեր երեխաների հետ այլ ձևով խոսում։ Ինչո՞ւ ենք մոռանում, որ երեխաները բառերն այլ կերպ են հասկանում, քան մեծերը։

Ահա հրաշագործ բառերի օրինակներ, որոնք հնարավորություն կտան ձեզ հասնելու ավելի լավ արդյունքների դաստիարակության հարցում։

1. «Արագացրու»-ի փոխարեն ասեք՝ «Ուշադրությու՜ն, քայլով մարշ»։

2. «Եթե ճաշդ չուտես, դեսերտ չես ստանա»-ի փոխարեն (սպառնալիք) ասեք․ «Եթե կարողանաս այս մի կտոր մսի հարցերը լուծես, սեղանին կհայտնվի քո ամենասիրած բանը» (խորհուրդ)։

3. «Սենյակդ հավաքիր»-ի փոխարեն ասեք․ «Արի աճպարարի խաղ խաղանք։ Այնպես անենք, որ թափթփվածությունը վերանա»։

4. «Մի խանգարիր ինձ»-ի փոխարեն ասեք․ «Ես հիմա զբաղված եմ, բայց եթե սպասես 5 րոպե, կկարողանանք խաղալ»։

5. Երեխան ուզում է հագնել իր սիրելի շապիկը, բայց այն կեղտո՞տ է։

«Ուրիշը հագիր, դա լվալ է պետք»-ի փոխարեն ասեք․ «Ի՞նչ կարծիքի ես այսօր այս շապիկը հագնելու մասին։ Չգիտե՞ս, որ սա գեղեցիկ գույն է»։

6. «Պառկիր, քնելու ժամանակն է»-ի փոխարեն ասեք․ «Իսկ դու գիտե՞ս հեքիաթն այն արքայազնի մասին, ով...»։

7. «Լսիր ինձ, թե չէ կպատժեմ»-ի փոխարեն(սպառնալիք) ասեք․ «Ինչո՞ւ ես այդպես անում․ չէ՞ որ գիտես, որ դա լավ չէ» (երկխոսության հրավեր)։

8. «Լռի՛ր»-ի փոխարեն (կոպիտ) ասեք․ «Արի դեռևս թողնենք այս խոսակցությունը, իսկ մինչ այդ ասա ինձ...(անվանեք թեման, որն ուզում եք քննարկել) (հարգալից)։

9. «Քանի՞ անգամ պիտի կրկնեմ»-ի փոխարեն

Մտածեք՝ ի՞նչն է այստեղ երեխայի սխալը։ Դա ձեր ընտրությունն է կրկնել կամ ոչ։ Ավելի լավ է ասել մեկ անգամ, բայց ըմբռնելի, իսկ եթե երեխան չլսի, ինքը մեղավոր կլինի հետևանքների համար։

Հավանաբար, կարդալով այս խորհուրդները, կմտածեք, որ գործնականում ավելի բարդ են երեխաների հետ հարաբերությունները, քան խոսքերով։ Իհարկե, դուք ճիշտ եք, միշտ էլ ասելն ավելի հեշտ է, քան անելը։ Բայց դա պատճա՞ռ է չանելու համար։

Փորձեք ձեզ երեխայի տեղում պատկերացնել, խոսեք նրա հետ հանգիստ տոնով, ընտրեք հարգալից բառեր, արեք դա հետևողականորեն, ու արդյունքը չի ստիպի սպասել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել