Յարոսլավլում ապրող զույգն ուղիղ միացման ժամանակ սեռական հարաբերություն է ունեցել իրենց 3-ամյա աղջկա աչքի առաջ: Երեխան սենյակ է մտել այն պահին, երբ հարբած ծնողները համացանցում տարածել են իրենց անբարո պահվածքը։ Նա սկսել է լաց լինել, սակայն նրանք անտեսել են երեխային: Այս մասին հաղորդում է Life.ru-ն՝  հղում տալով Ярновости-ին:

Ամուսիններին ճանաչողները հաստատում են, որ նրանք տեղի հարբեցողներից են: Նրանց տեսանյութը վրդովմունք է առաջացրել սոցցանցի հարյուրավոր օգտատերերի մոտ, որից հետո դեպքի մասին հետաքննություն է սկսել ոստիկանությունում:

Այժմ երեխան գտնվում է հիվանդանոցում, որտեղ բժիշկներն ու հոգեբանները աշխատում են նրա հետ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել