Ներկայացնում ենք տորթի բաղադրատոմս, որը համով «Թռչնի կաթ» կհիշեցնի:
Բաղադրիչները տորթի համար՝
- 2 փաթեթ դոնդող (8-ական գ փաթեթներ)
- 1 բաժակ կաթ
- 1 բաժակ շաքարավազ
- 450 գ թթվասեր
- 450 գ սառեցված հարած սերուցք
- Բուսական յուղ ձևամանի վրա քսելու համար
Բաղադրիչները գլազուրի համար՝
- 5 ճ/գ կակաոյի փոշի
- 5 ճ/գ շաքարավազ
- 1 փաթեթ դոնդող (8 գ)
- 5 ճ/գ կաթ
- 1 բաժակ սառը ջուր
Պատրաստումը՝
1. Խառնիր 2 փաթեթ դոնդողը և 1 բաժակ կաթը: Դիր կրակի վրա և հարիր, մինչև կաթի վրա գոլորշի տեսնես: Պետք չէ կաթը եռման վիճակի հասցնել, տարան վերցրու կրակի վրայից և թող սառչի:
2. Հարիչով հարիր 1 բաժակ շաքարավազ, թթվասեր և սերուցք: Թխելու ձևամանի վրա բուսական յուղ քսիր:
3. Դոնդողով կաթը դանդաղ ավելացրու հարած սերուցքին: Հարիր, որպեսզի գնդիկներ չմնան:
4. Պատրաստի հիմքը լցրու ձևամանի մեջ, հարթեցրու: Ձևամանը սառնարանը դիր: Կափարիչով կամ պոլիէթիլենով ծածկիր:
5. Խառնիր կակաոյի փոշին, շաքարավազը և դոնդողը: Հարիչով հարելով ավելացրու կաթը և ջուրը: Դիր միջին կրակի վրա, հասցրու եռման վիճակի: Գլազուրը պետք է հարթ լինի: Թող սառի:
6. Մոտ մեկ ժամ անց գլազուրը լցրու կաթնային հիմքի վրա՝ զգուշությամբ և առանց շտապելու: Սառնարանում 5 ժամ մնալուց հետո տորթը պատրաստ է: