1. «Ձեռքերի մաքրություն», ինչը նշանակում է չվերցնել ավելին: Այստեղ ենթադրվում է, որ քառասուներորդ, տասներորդ կամ ստացած եկամուտների մի մասը պետք է տալ նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

2. «Ականջների մաքրություն», ինչը նշանակում է չլսել վախեցած, զայրացած ու շփոթված մարդկանց, ինչպես նաև պաշտպանել ականջները չարախոսությունից, բամբասանքներից ու դատարկ խոսակցություններից:

3. «Աչքերի մաքրություն», ինչը նշանակում է հեռու պահել աչքերը ատելությունից, չարությունից, նախանձից:

4. «Բերանի մաքրություն», ինչը նշանակում է պաշտպանել բերանը շատախոսությունից ու չարախոսությունից:

5. «Մարմնի և հագուստի մաքրություն», ինչը նշանակում է մարմինն ու հագուստը մաքուր պահել:

6. «Մտքի մաքրություն», ինչը նշանակում է հեռացնել գլխից բացասական մտքերն ու չար մտահղացումները: Ինղպես նաև ինքնախղճահարություն չառաջացնել: Ինչո՞ւ չարանալ: Չէ՞ որ կարելի է ոգևորվել պայծառ նախաձեռնություններով:

7. «Սրտի և հոգու մաքրություն», ինչը նշանակում է պահել ու պահպանել սեփական հոգեկան պոռթկումները, ոչ թե արհամարհել դրանք: Սիրե՛ք և մի՛ պահանջեք փոխարենը ոչինչ: Սերն ինքնին երջանկություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել