Ոչ մի հիվանդություն այսքան գաղտնի և առեղծվածային չի եղել մարդկության համար, որքան շիզոֆրենիան: Ցավոք սրտի, սա մարդկանց մոտ խուճապ է առաջացնում, և մարդիկ սկսում են մտացածին բաներ վերագրել հիվանդությանը:

Դե ինչ, իսկ հիմա ժամանակն է իրականությունն իմանալու: Առաջին հերթին այն հետաքրքիր է, և երկրորդ՝ լավ ինֆորմացիան երբեք էլ վնաս չէ:

Միֆ համար 1․ ցրվածություն

Հիվանդության անվանումը բացատրվում է որպես ցրվածություն: Այս հիվանդությամբ տառապող ոչ բոլոր մարդիկ են տարօրինակ ձայներ լսում: Այս հիվանդությամբ տառապողներն էմոցիոնալապես անկառավարելի են: Մարդը կարող է մի պահ ատել ինչ-որ բան, իսկ հաջորդ պահին կարող է մոռանալ դրա մասին:Related image 

Շիզոֆրենիան հազվադեպ հանդիպող հիվանդություն է

Իրականում այս հիվանդությամբ տառապում է մարդկության 1 տոկոսը, ինչն այդքան էլ քիչ չէ: 

Related image

Շիզոֆրենիկներն անկանխատեսելի են, ինչն էլ վտանգավոր է դարձնում նրանց

Նրանք բավականին ագրեսիվ են: Որոշ մարդիկ առանձնանում են իրենց պահվածքով, սակայն կարող են իրենց հանգիստ պահել դեղերի միջոցով:

Image result for summe meiner einzelnen teile

Ամենացավալին հալյուցինացիաներն ու անմտություններն են

Հենց հալյուցինացիաներն ու անմտություններն են, որ տարօրինակ պահվածքի պատճառ են: 

Related image

Միայն շիզոֆրենիկներն են ձայներ լսում

Եթե երբեմն գլխում ձայներ եք լսում, դա նորմալ է: Սա հանդիպում է յուրաքանչյուրի մոտ: Սակայն մարդկանց 15%-ը չի խոստովանում սա՝ վախենալով, որ նրան գժի տեղ կդնեն:

Նրանք հանճարներ են: Նրանք հիվանդ չեն, այլ մի քիչ ուրիշ են 

Օգնում է արդյո՞ք այն արվեստի մեջ: Այստեղ կարող ենք վստահ պատասխանել՝ և՛ այո, և՛ ոչ: Մի կողմից ցանկացած հիվանդություն կարող է մարդուց խլել ունակություններ, բայց սա միշտ չէ, որ պատահում է:

Related image

Այն դանդաղ է զարգանում օրգանիզմում

Այն դանդաղ է զարգանում, և հնարավոր չէ նկատել սկզբնական շրջանում: Նախանշանները կարող են և անմեղ թվալ, սակայն դրանք հետագայում ավելի են խորանում: 

Image result for Остров проклятых».

 Համացանցային թեստերը հիմարություններ են, որոնք կարող են մարդուն վատ իրավիճակի մեջ դնել

Այս տեսակի թեստերը կարող են մարդու մոտ խուճապ առաջացնել, քանի որ դրանք կազմված չեն բժիշկների կամ էլ գիտնականների կողմից, այնպես որ, մի՛ հավատացեք դրանց:

Դիսֆունկցիա և աշխատունակության անկում

Ուղեկցվում է նկատելի սոցիալական դիսֆունկցիայով և աշխատունակության անկմամբ։ Առաջին ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս երիտասարդ տարիքում։

Image result for emotions

Իսկ հնարավո՞ր է բուժել

Բազմաթիվ մասնագետներ պնդում են, որ «շիզոֆրենիա» ախտորոշումը մարդուն բոլորովին էլ չի զրկում նորմալ, լիարժեք կյանք վարելու հնարավորությունից: Ճիշտ մոտեցում դրսևորելու պարագայում հիվանդությունը կարելի է վերահսկողության տակ պահել եւ առողջ մարդու նման ապրել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել