«2017 թվականին Երևանում վաճառվել է 10130 բնակարան: 2017 թվականին Երևանում կատարված բնակարանային առքուվաճառքների թիվը 2016 թվականի համեմատ՝ աճել է 1943-ով կամ 24%-ով: Համեմատության համար նշենք, որ հանրապետության մասշտաբով բնակարանների առքուվաճառքների թիվն աճել է 2407-ով կամ 20%-ով: Այսինքն՝ բազմաբնակարան շենքերի շուկայի ակտիվացումը գրեթե ամբողջությամբ պայմանավորված է մայրաքաղաքով: Ավելին՝ Երևանում բազմաբնակարան շենքերի առքուվաճառքի ցուցանիշն աճել է ոչ միայն 2016 թվականի համեմատ, այլև ռեկորդային է վերջին 10 տարիների կտրվածքով:
 
Մայրաքաղաքում ավելի շատ բնակարան վաճառվել է նախաճգնաժամային 2007 թվականին՝ 10330: Սա, իհարկե, համահունչ է 7.7%-անոց տնտեսական ակտիվության աճին: Սակայն կա մի հակասություն: Բնակարանային շուկայի նման աշխուժության դեպքում պետք է աճեին նաև բնակարանների գները, սակայն պաշտոնական վիճակագրությունն այլ բան է փաստում:
Մեկ տարվա կտրվածքով՝ 2017 թվականի դեկտեմբերը 2016-ի դեկտեմբերի համեմատ, թանկացել են միայն Կենտրոնում գտնվող բնակարանների գները և որոշ չափով՝ Նուբարաշենի: Մյուս վարչական շրջաններում գները նվազել են: Եթե հիմնվենք միայն այս տվյալների վրա և համարենք, որ դրանք ճիշտ են, ապա կարելի է եզրակացնել, որ պահանջարկը մեծացել է միայն Կենտրոնի (մի քիչ էլ՝ Նուբարաշենի) բնակարանների նկատմամբ: Իսկ դա կնշանակի, որ բազմաբնակարան շենքերի շուկայում գնում է ոչ միայն՝ կենտրոնացում (Երևանում), այլև՝ գերկենտրոնացում (Երևանի Կենտրոնում)»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել