Ամերիկայի Տեխաս նահանգից 29-ամյա Մոնիկա Ռայլին մի քանի տարի շարունակ կշռում էր 310 կգ, սակայն 2 տարի առաջ կինը պատրաստվում էր իր գիրության հաշվին դառնալ անշարժ, որպեսզի գրանցվի Գինեսի գրքում որպես ամենագեր կին:

Американка весом 300 кг ради ребенка отказалась от мечты стать неподвижной

Կինը համոզված է, որ ավելորդ քաշը շատ գրավիչ է: Բանն այն է, որ նրա ընկերը նույնպես համաձայն է նրա հետ. տղան մեծ հաճույքով է պատրաստում կնոջ համար կալորիաներով լի ուտեստներ, որպեսզի վերջինս էլ ավել քաշ հավաքի: Ռայլիի խոսքերով՝ նա չափազանց զարմացած է իր ընտրյալի հոգատարությունից, և սա նրան ավելի է ստիպում քաշ հավաքել, որպեսզի տղան խնամի իրեն:

«Ես սիրում եմ նրան: Ինձ դուր է գալիս նրա համար անել այն ամենը, ինչը որ նրան դուր կգա: Նա ցանկանում է իրեն զգալ թագուհու նման, իսկ ինձ համար հաճույք է հոգ տանել նրա մասին»,- նշում է տղան:Моника Райли и Сид

Կինն օրական ուտում էր մի քանի կգ քաղցրավենիք, 6 ամբողջական նրբերշիկ, մեկ բաժին ճաշ և տարբեր տեսակի արագ պատրաստվող ուտելիքներ:

Моника Райли и Сид

Զույգը ցանկանում է երեխա ունենալ, սակայն կնոջ ավելորդ քաշի պատճառով մի քանի անգամ կորցրել են երեխային: Հիմա կինը պատրաստվում է առողջ երեխա լույս աշխարհ բերել և դրա համար էլ սկսել է դիետա պահել:

«Շատ էի ցանկանում լինել Գինեսի ռեկորդների գրքում, սակայն հասկացա, որ կյանքում ավելի կարևոր բաներ կան, և դրանք պետք է գնահատել, այդ իսկ պատճառով աշխատում եմ փոխել կյանքս ամեն առումով»:

Моника Райли и Сид

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել