«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արտառոց դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում: Թերթի հետ զրույցում Էջմիածին քաղաքի բնակիչ Ռաֆայել Մխիթարյանը պատմել է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբոր որդին` Համլետ Ներսիսյանը, հրահանգել է թիմակիցներին հարձակվել իր վրա եւ առեւանգել: Ըստ մեր զրուցակցի` պատճառը 3 միլիոն 200 հազար դրամն է եղել:

Մխիթարյանը պատմել է, որ հարձակումը եղել է ժամը 10:35-ի սահմաններում, բայց իրեն հաջողվել է մի կերպ ազատվելով հարձակված տղաներից` օգնություն կանչել մտերիմներին: Հետո նա ահազանգել է ոստիկանության Էջմիածնի բաժին եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Իսկ ողջ պատմությունը, ըստ նրա, ծագել է այն բանից հետո, երբ Ոսկեհատ գյուղում գտնվող «Լի գազ» ՍՊԸ-ում մոտ 10 հազար դոլարի ներդրումներ է իրականացրել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել