Operativ.am -ը գրում է

Սիցիլական Պալերմո քաղաքում 10-ամյա աղջկան ծնողները ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել: Մայրը և հայրը ձերբակալված են‚ հայտնում է РИА «Новости»-ն:

Դեռ ամռանը իրավապահները նկատել են քաղաքներից մեկում կայանված մեքենայի‚ որտեղ երեխան տարեց մարդու հետ էր: Սա հիմք հանդիսացավ հետաքննություն սկսելու:

Պարզվել է‚ որ երեխայի մայրը բազմիցս ինտիմ հանդիպումներ է կազմակերպել 2 հաճախորդների համար՝ 61-ամյա գհուղատնտեսական աշխատողի և 78-ամյա թոշակառուի: Ինտիմ ծառայությունների համար կինը պահանջում էր 9-ից 25 եվրո:

Հաճախ նա ինքն էր սեքսուալ ծառայություններ մատուցում: Հայտնի է նաև‚ որ ընտանիքի հայրը տեղյակ էր այդ ամենի մասին‚ սակայն չէր փորձում խանգարել:

Պեդոֆիլիայի մեջ մեղադրվող երկու տղամարդկանց և երեխայի ծնողներին տնային կալանքի տակ են պահում: Երեխայի հետ հոգեբաններ են աշխատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել