19-րդ դարում Եվրոպայի ճանապարհորդներին վաճառվում էին վամպիրների որսորդների իրեր: Այդ իրերի մեծ մասը մենք ֆիլմերում ենք տեսել՝ Աստվածաշունչ, արծաթե փամփուշտներով զենք, սխտոր, օրհնված ջրով սրվակներ:

Այդպիսի իրերի վաճառքը տարածվեց Բրեմ Սթոքերի «Դրակուլա» գրքից հետո՝ 1930-ականներին:

Վամպիրների ամենատարածված սպանության տարբերակը սրածայր փայտով սպանությունն էր: Իհարկե, ծայրահեղ դեպքում մարդիկ նախատեսում էին գլխատել դևին:

Բայց, իհարկե, այս տարբերակներից և ոչ մեկը, ինչպես ապացուցվել է, չի օգտագործվել: 20-րդ դարի մարդիկ ուղղակի զվարճանում էին: Վամպիրների սպանության զենքերի հավաքածուն աճուրդում վաճառվել է 12.000 դոլարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել