Մարդիկ, ովքեր սիրում են հաճախակի փոփոխել իրենց արտաքին տեսքը տնային պայմաններում, պետք է զգուշանան վտանգավոր հետևանքներից: Այս աղջկա կյանքը դժոխքի վերածվեց ընդամենը հասարակ փոփոխության հետևանքով:

Երիտասարդ բրիտանուհի Լորեն Վուդսը որոշեց գունափոխել մազերն ինքնուրույն և վերցրեց դուր եկած ներկը: Նմանատիպ արդյունք նա չէր սպասում: Պարզվեց, որ բաղադրության մեջ եղած նյութերից նա ալերգիա ունի: Աղջկա ամբողջ դեմքը պատվեց այտուցներով, և նրան ստիպված հիվանդանոց տարան:

Այդ դեպքից հետո նա միայն գեղեցկության սրահում է գունափոխում վարսերը: Նա խորհուրդ է տալիս բոլորին ուշադիր գտնվել և չվնասել առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել