Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անարդյունավետության մասին:

Ինչպես տեղեկացնում է minval.az-ը, կողմերի հանդիպման ընթացքում քննարկվել են շփման գծում տիրող ներկա իրավիճակի հետ կապված հարցեր: Գեներալ գնդապետ Հասանովն ընդգծել է, որ բանակցային գործընթացը նախկինի պես անարդյունավետ է:

Ընդգծելով, որ երկու զինված բանակները շփման գծում կանգնած են իրար դիմաց, ադրբեջանցի նախարարը չի բացառել պատերազմի վերսկսումը ցանկացած պահի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել