Life.tert.am-ը գրում է.

Դերասան Արմեն Դալլաքյանն այս գիշեր վթարի է ենթարկվել։  Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 2-ի կողմերը՝ Հրազդանի ճանապարհին, երբ աշխատանքից տուն էր վերադառնում։

«Փառք Աստծո, այլ մեքենայի չեմ բախվել։ Քանի որ Հայաստանում մաքրման աշխատանքները լավ չեն արվում, գետինը սառած էր, մեքենան  փախցրեց, պետք է կամ ձորն ընկնեի, կամ պատնեշներին խփեի, կարողացա  փախցնել ձախ։ Մեքենան մոտ 10 պտույտ արեց, բայց ամեն  ինչ բարեհաջող ավարտվեց, ես էլ ողջ եմ»,– ասաց դերասանը։

Խոսելով իր վնասվածքների մասին` նա ասաց, որ կողերն է վնասել, սակայն լուրջ խնդիրներ չկան։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել