3-ամյա Ամելիա Մոլոնին վերջերս լուրջ առողջական խնդիրներ է ձեռք բերել հասարակ ականջօղերի պատճառով։ Աղջնակը շատ է սիրում զատիկներ, ուստի նրա ծննդյան օրը զատիկ ականջօղեր էր նվեր ստացել։ Երեխային զատիկներն այնքան էին դուր եկել, որ երեք օր շարունակ ականջներից չէր հանել դրանք, անգամ այդպես էր անկողին մտել։

 Three-yea

Երբ երեք օր անց երեկոյան Ամելիայի մայրը երեխայի մազերը հարդարելիս ցանկացել էր հանել ականջօղերը, նկատել էր, որ ականջը սարսափելի տեսք ունի․ բորբոքված ու արյունոտ է։

 Amelia

«Ականջի բլթակն արնահոսում էր։ Ուղղակի սարսափելի էր։ Ականջից մի գնդաձև գոյացություն պոկվեց, ինձ թվաց, թե հիմա նրա ականջն ամբողջովին կպոկվի, կընկնի։ Այդքան բորբոքված տեսք ուներ այն։ Վերջապես կարողացա հանել ականջօղերը։ Բլթակը նաև այտուցված էր»,-պատմել է մայրը։

 When

Ծնողներն Ամելիային շտապ հիվանդանոց են տարել, որտեղ բժիշկները հատուկ ձևերով մշակել են՝ ասելով, որ մի փոքր ուշացնելու դեպքում երեխան շատ հնարավոր է՝ զրկվի ականջի բլթակից։

 The se

Այժմ 3-ամյա աղջնակի ականջը քիչ-քիչ լավանում է, իսկ նրա մայրը զբաղվում է ականջօղի ու դրա անվտանգության հարցերով։ «Ականջօղերը հանրահայտ eBay-ից ենք գնել, 2.99 ֆունտ ստերլինգով։ Հայտարարության մեջ նշված էր, որ այն ոսկեջրված է, սակայն, ինչպես տեսանք, այն անորակ ու էժանագին մետաղից էր պատրաստված։ Երկար խոսակցություն եմ ունեցել այն վաճառողի հետ, ով հերքում էր, որ հայտարարության մեջ նշված է եղել, թե այն ոսկեջրված է։ Այնուամենայնիվ, ամենակարևորը դստերս առողջությունն է։ Խորհուրդ կտամ բոլորին ականջօղեր գնելուց առաջ օգտվել միմիայն վստահելի խանութներից ու վաճառողներից»,- եզրափակել է իր խոսքը Ամելիայի մայրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել