1. Երևանը գրավելու Ալիևի հայտարարությանը տրվեց պատասխան, 
2. Քննադատության արժանացավ Եվրոպայի լռությունը ալիևյան զառանցանքների հետ կապված, 
3. Ամրագրվեց, որ Ալիևի առավելապաշտության պայմաններում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց չի կարելի ակնկալել, 
4. Հստակ ներկայացվեց հայ-թուրքական գործընթացը՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, թե ով է իրական մեղավոր կողմը, 
5. Եվս մեկ անգամ վերահաստատվեց արձանագրություններն առոչինչ ճանաչելու մտադրությունը, 
6. Արձանագրվեց Հայաստանի որդեգրած «և-և»-ի քաղաքականության հաջողությունը, ընդ որում՝ ոչ միայն մեր կողմից,
7. Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների համադրման փորձը որակվեց օրինակելի:

p.s. Բաքվում կարծես ԵԽԽՎ-ի դասերը չէին քաղել, և այս անգամ ևս տրված հարցը հակառակ էֆեկտ ունեցավ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել