Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները առաջին անգամ ոչխարի սաղմ են աճեցրել, որը մարդկային բջիջներ է պարունակել։

Մասնագետնեը մարդու ցողունային բջիջները տեղադրել են ոչխարի սաղմի մեջ։ Սաղմն ընդամենը 28 օր է զարգացել։ Դա բավական է եղել ցույց տալու համար, որ սաղմերը կարող էին լիարժեք կենդանի էակներ դառնալ, իսկ հետո գիտափորձը դադարեցրել են՝ երկրում գործող սահմանափակումների պատճառով։

Մադկային բջիջների քանակությունը սաղմում փոքր է՝ տաս հազարից մեկը։ Այդ պատճառով էլ սաղմը երբեք չէր վերածվի «մարդկային դեմքով կամ ուղեղով» ոչխարի։

Ենթադրվում է, որ նման հետազոտությունները թույլ կտան կենդանիների ներսում լիարժեք մարդկային օրգաններ աճեցնել, որոնք պիտանի կլինեն մարդկանց հիվանդ օրգանների փոխպատվաստման համար։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ սաղմի մեջ մարդկային բժիջների քանակությունը մեկ տոկոսի հասնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել