Panorama.am-ը գրում է.

Սիրիայի նկատմամբ ռազմական սպառնալիքները Թուրքիայում կարծես ավանդույթի ուժ ունեն, սակայն ակնհայտ է, որ տարածաշրջանային բարդ խճանկարում վերջինս չի կարող պատերազմ սկսելու ինքնուրույն որոշում ընդունել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիային սպառնացել է պատերազմով։

«Թուրքիան դե ֆակտո արդեն պատերազմ է մղում Սիրիայի դեմ, քանի որ թուրքական զորքերը տարբեր անվանումներով օպրացիաների շրջանակներում խախտել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը և հարևան պետության տարածքում պատերազմական գործողութուններ են իրականացնում։  Ինչ վերաբերում է Չավուշօղլուի հայտարարությանը, ապա ներկայիս Թուրքիայի վարչակարգից կարելի է սպասել էքսցենտրիկ և դիվանագիտական էթիկայից հեռու հայտարարություններ։ Սիրիային պատերազմական գործողություններով սպառնալը կարող է քարոզչական հնարք լինել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ 90-ականներին ևս Թուրքիան Սիրիային պատերազմով էր սպառնում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել