Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի ԿԸՀ-ն երկուշաբթի օրը կայացած նիստում գրանցել է Ռամազան Բեկիրովի թեկնածությունը նախագահական ընտրություններում. հայտնում է АПА-ն:

Այսպիսով` գրանցված թեկնածուների թիվը հասել է 13-ի:

Նշենք, որ արտահերթ նախագահական ընտրություններն Ադրբեջանում կկայանան 2018-ի ապրիլի 11-ին:

Ավելի վաղ երկրի ԿԸՀ-ն գրանցել է գործող նախագահ Իլհամ Ալիևի, ինքնաառաջադրված Անար Ումուդողի, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ֆուա Ալիևի, ինքնաառաջադրված Տուրալ Աբասլիի, ինքնաառաջադրված Զահիդ Օրուջի, Ադրբեջանի միասնական ազգային ճակատ կուսակցության ներկայացուցիչ Գուդրաթ Ղասաղուլիևի, ինքնաառաջադրված Ասիֆ Մամեդովի, ինքնաառաջադրված Էլշան Հասանովի, «Ազգային վերածննդի շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ֆարաջ Ղուլիևի, Ազգային ճակատի ալտերնատիվ կուսակցության ներկայացուցիչ Ռազի Նուլուլաևի, Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Արազ Ալիզադեի և «Մուասիր Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչ Հաֆիզ Հաջիևի թեկնածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել