39-ամյա Գվինեթ Մոնտենեգրոն բավականին հաջողակ գրող է, ով մինչև գրական կարիերան սկսելը տևական ժամանակ մարմնավաճառությամբ է զբաղվել։ Վերջինիս խոսքերի համաձայն՝ նա քնել է ավելի քան 10.000 տղամարդու հետ և հասկացել է նրանց հոգեբանությունը։ Այժմ Գվինեթը պատրաստ է կիսվել իր գիտելիքներով այլ կանանց հետ։

Նրա կարծիքով՝ տղամարդիկ չեն «վազում» երիտասարդ և սեքսուալ մարմնով կանանց մոտ, քանի որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր նախասիրությունները։ «Քիչ հայտնի փաստերից մեկն այն է, որ տղամարդիկ չեն փնտրում ամենագեղեցիկ մարմնավաճառներին, քանի որ իրենք ունեն իրենց անձնական կոմպլեքսները»,- ասում է Գվինեթը։

Իր վերջին գրքում Գվինեթը խոսում է տղամարդկանց իրական ցանկությունների մասին՝ ասելով, որ վերջիններս ցանկանում են պազապես խոսել մարմնավաճառի հետ և իրենց ցանկալի զգալ։

«Կինը պետք է այնպիսի տեսք ունենա, կարծես թե չափազանց շատ է ցանկանում այդ տղամարդուն, այլապես ոչ մի գրավչություն չի ունենա տղամարդու աչքերում»,- ասում է Մոնտենեգրոն։ 12 տարվա փորձի արդյունքում Գվինեթը կարողացել է մի քանի տասնյակ ամուսնություններ փրկել և նշում է, որ տղամարդկանց դավաճանության առաջին պատճառը «կրկին տղամարդ զգալու» ցանկությունն է։

Ըստ Գվինեթի՝ ամուսնությունից հետո շատ կանայք կորցնում են իրենց գրավչությունն այն պարզ պատճառով, որ դադարում են հետևել իրենց և չեն ցանկանում որևէ հետաքրքություն մտցնել իրենց ամուսնական կյանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել