Մյունխենի անվտանգության համաժողովին ՀՀ նախագահի ելույթը միջազգային հարթակներում արմատավորեց ՀՀ արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, մասնավորապես, որ

1. Հայաստանը մի երկիր է, որը, գտնվելով աշխարհաքաղաքական խոշոր խաչմերուկում, մշտապես փորձում է շրջանցել տարածքային և քաղաքական մրցակցությունից բխող արատավոր երևույթները: 
2. Միջազգային գործակցությունն ու բազմակողմանի հարաբերությունների հաստատումն է մշտապես եղել ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը, ինչի արդյունքում Հայաստանն այսօր հաջողությամբ մտել է ԵԱՏՄ-ԵՄ երկկողմ հարաբերությունների գործնական փուլ:
3. Փոխգործակցության բարձր գիտակցումն է, որ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ մեկնարկեց հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման փորձերը, որոնք հաջողությամբ չպսակվեցին թուրքական կողմի պատճառով:
4. Խաղաղության բարձր գիտակցումն ու գնահատումն է, որ Հայաստանն այսօր շարունակում է բանակցել մի երկրի հետ, որը տարածքային ցինիկ ու զավեշտալի նկրտումներ ունի անգամ Հայաստանի մայրաքաղաքի նկատմամբ:

Իր ելույթում ընգծելով խաղաղության ու համագործակցության կարևորությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծեց այդ ամենում Հայաստանի դերակատարության պատրաստակամություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել