Միացյալ Նահանգներում շան կերի մեջ պենտոբարբիտալ են գտել՝ դեղամիջոց, որն օգտագործվում է էֆթանազիայի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկման վարչությունը։

Գերատեսչությունում նշել են, որ այս քիմիկատը հայտնաբերվել է J.M.Smucker ընկերության մի քանի մթերքներում, որն արդեն 2016 թվականի իր արտադրանքը ետ է կանչել։ J.M. Smucker-ում օպերատիվ հետաքննութնուն են իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ պենտոբարբիտալը կերի մեջ է հայտնվել մատակարարի արտադրության առանձնահատկությունների պատճառով։

Կազմակերպության կայքէջում նաև ասվում է, որ այնտեղ «խիստ հիասթափված են, որ պենտոբարբիտալն ընկել է մատակարարումների ալիքի մեջ» և կշարունակեն աշխատանքը մատակարարների և անասնաբույժների հետ, որպեսզի «բաղադրիչները համապատասխանեն սանիտարական նորմերին»։

Հարկ է նշել, որ ԱՄՆ–ի որոշ նահանգներում այս նյութը օգտագործվում է որպես մահացու սրսկում՝ մահվան դատապարտվածների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել